Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԹՄԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
15/12/2009 14:41
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԹՄԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար բջջային օպերատորը ստանձնել է հանրահայտ Երևանի «Հատիս» բասկետբոլային ակումբի մեկ տարվա հովանավորությունը: Դրա մասին հայտարարվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում` հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ: Մամուլի ասուլիսին ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և ակումբի խորհրդի մեկ այլ անդամ` Արթուր Մինասյանը:

«Հատիս» բասկետբոլային ակումբին հովանավորելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությունը մարզիկներին հնարավորություն կընձեռի ապագայում ավելի բարձրացնելու թիմի մրցունակությունը:

Հաջողություններ գրանցած լեգենդար «Հատիս»-ը ամբողջ ազգի հպարտությունն է:

Հանդիսանալով Հայաստանում սպորտի զարգացմանն աջակցող պատասխանատու կորպորատիվ քաղաքացի, սպորտի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը նաև բասկետբոլի զարգացման գործում: Դա կնպաստի 2010թ-ին և հաջորդ տարիներին նվաճել միջազգային նոր հաջողություններ: Երևանի «Հատիս» բասկետբոլային ակումբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը թույլ կտա նաև նպաստել այս սպորտաձևում տաղանդների բացահայտմանը:

Անդրադառնալով 2010 թվականին սպորտին աջակցելու ընկերության ծրագրերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Սպորտում` ինչպես բիզնեսում, կարևորը հաղթանակն է և շարժիչ ուժը հավատն է: Հայաստանի կանանց «Հատիս» բասկետբոլի ակումբի հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Ապագայի մարտահրավերները մեզ համար ներշնչանքի աղբյուր են, և մենք համոզված ենք, որ հետագայում ևս կվայելենք հայաստանյան բասկետբոլի նոր հաղթանակները: «Հատիսի» հետ միասին մենք կսահմանենք այս խաղի բարձր չափանիշներ»:   

«Սպորտի գործընկեր լինելու մեր նպատակը, երիտասարդ սերնդի համար կայուն զարգացում ապահովելն է: Մենք մեր երեխաների գիտակցության մեջ պետք է զարգացնենք հաղթանակելու ձգտումը»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

«Հայաստանցիների տարբեր սերունդներ «Հատիսի» հետ կապված ջերմ հիշողություններ ունեն: Մենք ուրախ ենք Հայաստանի առաջատար ապրանքանիշներից մեկը ներկայացնող ընկերության հետ համագործակցելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեծ հեղինակություն ունեցող ընկերության հովանավորության շնորհիվ, թիմերը կարող են ներգրավել առավել լավ մարզիկների և բարձրացնել խաղի արդյունավետությունը: Մենք մեր երախտիքն ենք հայտնում ՎիվաՍել-ՄՏՍ-ին` սպորտին աջակցելու համար»,-նշեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: «Իհարկե, օգտվելով առիթից, ցանկանում եմ  իմ երախտիքն արտահայտել բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր աջակցել են մեզ և մեր կողքին են եղել ակումբի զարգացման ընթացքում` անկախ այդ աջակցության ձևից կամ չափից», ավելացրեց բանախոսը:

Այսօր սպորտում հաջողությունների հասնելու և երկրի պատիվը բարձր պահելու համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի միջոցներ:  

«Հատիս» բասկետբոլային թիմը բազմիցս ապացուցել է, որ, չնայած բոլոր խոչընդոտներին, հաղթանակի հասնելու վճռականություն ունի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Հատիս» թիմը հովանավորելու որոշումը խարսխվում է այն համոզման վրա, որ աջակցությունն անհրաժեշտ է ոլորտում լավագույն արդյունքներ ցուցաբերող և դա աշխարհի լավագույն թիմերի հետ մրցակցությամբ ապացուցող թիմերին:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91