ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 16/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 381.59 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.64 դրամով և կազմել 555,33 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 12,60 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0,01 դրամով և կազմել 621,84 դրամ մեկ ֆունտի դիմաց: