Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՍՊՈՐՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
17/12/2009 15:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՍՊՈՐՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Առաջիկա երեք տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կլինի Առաջին ալիքով միջազգային սպորտի մարզական կարևորագույն իրադարձությունների հեռարձակման բացառիկ հովանավորը Հայաստանում: Ցանցը զինելուն և շուկայում առաջատարի  դիրքերը պահպանելուն զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարիմ է մնում հռչակած ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Հերթական անգամ դրսևսրվում է սպորտի գործընկեր լինելու ընկերության պատրաստակամությունը: Ֆուտբոլային հանդիպումներին, հետաքրքիր դրվագներին հետևելու երկրպագուների ցանկությունն առաջիկա երեք տարիներին իրականություն է լինելու այդ մոտեցման շնորհիվ:

Հեռարձակման հովանավորչական փաթեթ ենթադրող պայմանագրի շրջանակներում, մարզասերները հնարավորություն կունենան հետևելու 2010-ին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին (Կանադա, Վանկուվեր), Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), 2010-2011թթ.-ի ֆուտբոլի ՈՒԵՖԱ-յի չեմպիոնների լիգայի խաղերին, 2012թ.-ի Ամառային օլիմպիական խաղերին (Մեծ Բրիտանիա, Լոնդոն) և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը (Ուկրաինա, Լեհաստան): Գրոհների հետաքրքիր պահերին ու դարպասի գրավման դրվագներին հետևել ցանկացողները կարող են ցանկացած վայրում 3G բջջային հեռախոսների միջոցով օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության առաջարկած նորամուծության`  «Բջջային հեռուսատատեսություն» ծառայության ընձեռած հնարավորությունից:
 
ՙ«Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի ճաշակը և նախասիրությունները, դրանով իսկ, փորձելով գոհացնել հնարավորինս լայն լսարանի: Սպորտն ավելին է, քան պարզապես խաղը. այն մարմինն ու ոգին կոփող առողջ մրցակցության դրսևորում է: Ստանձնելով այս հովանավորությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասարակությանը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել մեծ սպորտին, ոգևորվել համաշխարհային սպորտի նվաճումներով, հետաքրքիր դարձնել առօրյան: Ընկերության երրորդ սերնդի ցանցը նույնպես ծառայում է այդ նպատակին: Այսօր արդեն հեռուստացույցից հեռու գտնվող մարդը զրկված չի լինի սպորտային հաճելի պահեր վայելելու հնարավորությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը նույնպես կապող օղակ կլինի տարբեր մշակույթ, բայց ընդհանուր հետաքրքրություն ունեցող ֆուտբոլիստների և երկրպագուների միջև: Հուսով եմ, որ մեր երիտասարդները, աշխարհի ուժեղագույն թիմերի խաղից հաճույք ստանալուն զուգահեռ, հակված կլինեն իրենց քայլերը կատարել մեծ սպորտում հայտնվելու համար»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանը դարձյալ հաղթող երկրների շարքում տեսնելու և 70-ականների «Արարատի» ցուցադրած խաղի վերհուշը նորովի ապրելու ուղությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռնարկում է կոնկրետ քայլեր: 2008-ի մայիսից Հայաստանի բջջային առաջատար օպերատորը ստանձնել է ֆուտբոլի ազգային հավաքականը հովանավորելու կարևոր գործը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37