ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 17/12/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 17-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 3 գործարք:
Մեկ գործարք. «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (ELTGB2, Bbond) 1 000 դրամ անվանական արժեքով 1 535 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1 017.9 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 562 477 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.0084%:
Մեկ գործարք. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1, Bbond) 100 000 դրամ անվանական արժեքով 12 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 108 199.42 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 298 393 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 9.7888%
Մեկ գործարք. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1, Cbond) 10 000 դրամ անվանական արժեքով 100 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 162.67 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 016 267 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.0%: