Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ. 2010-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ
17/12/2009 19:57
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ. 2010-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ

2009թ-ը բավական ծանր էր Հայաստանի համար, մեծ հարված կրեց տնտեսությունը, սակայն արդեն որոշակի կայունացում է նկատվում: Այսօր լրագրողներին այս մասին ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքով` այս տարվա հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածում արտադրության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ որոշակի ավելացել են: Ակնկալվում է, որ տարվա վերջի տվյալներով տնտեսության անկումը կկազմի 16-17 տոկոս: Արդեն որոշակի տեղաշարժեր նկատվում են, օրինակ, պղնձի եւ մոլիբդենի գները սկսել են բարձրանալ: Չնայած շինարարության ծավալերի կրճատմանը, որոշակի աշխուժացում է նկատվում անշարժ գույքի շուկայում` ավելանալով գործարքների թիվը:

2010թ-ի կանխատեսումները, ըստ Ա. Վարուդակիսի, դրական են, քանի որ համաշխարհային տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հայաստանում ակնկալվում է, որ տնտեսության մեջ աճը կկազմի 1.5 տոկոս: Հաջորդ տարի գնաճը նույնպես չափավոր կլինի: «Փոքր ցուցանիշով կանխատեսումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը եղել է շինարարությունը, որը լուրջ հարված է ունեցել ճգնաժամի պայմաններում: Կան մի շարք կիսակառույց շենքեր եւ արդեն կառուցված շենքեր, որոնց բնակարանները դեռ վաճառված չեն: Այնպես որ, առանց շինարարության դժվար է տեսնել տնտեսության մեծ թվերով աճ»,-ասաց Ա. Վարուդակիսը:

Պետական պարտքի մակարդակը եւս աճել է, մինչեւ 2011թ. կանխատեսվում է, որ այն կհասնի ՀՆԱ-ի մինչեւ 50 տոկսին: Ճգնաժամի պայմաններում արձանագրվել  է նաեւ գնաճ, որը նոյեմբերին կազմել է 4.6 տոկոս, կանխատեսվում է, որ այն չի գերազանցի 5.5 տոկոսը:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91