ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 3 ՏՈԿՈՍՈՎ
Տնտեսության անկմանը զուգահեռ հանրապետությունում նկատվել է աղքատության ցուցանիշերի զգալի ավելացում: Ընթացիկ տարում տնային տնտեսությունների շրջանակներում իրականացվել է հարցում, որի համաձայն` 2009թ-ի առաջին կիսամյակում աղքատության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 3 տոկոսով:
Այսօր լրագրողներին այս մասին ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, ում խոսքով` սոցիալական ապահովության ցանցի առկայությունը, այդ թվում ընտանեկան նպաստների համակարգը, օգնել է մեղմել Հայաստանում ճգնաժամի ազդեցությունը: Առանց այդ համակարգի` աղքատության ցուցանիշների աճը կկրկնապատկվեր` հասնելով 6 տոկոսի: Ա. Վարուդակիսի կարծիքով, շատ կարեւոր է այդ ծրագրերի պահպանությունը: