Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱՐՄԵՐԻԱ ԵՎ BRECKENHILL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
18/12/2009 12:26
Կիսվել

ԱՐՄԵՐԻԱ ԵՎ BRECKENHILL ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ամերիա ՓԲԸ-ն` Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներգրավված է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրում, որի նպատակն է զարգացնել արդյունավետ պետական կառավարման համակարգ` կատարողականի գնահատման վստահելի, գործող և օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով: Ամերիան և Breckenhill ընկերությունը աջակցում են կառավարությանն ինստիտուցիոնալ կարողությունների, գիտելիքների և հմտությունների զարգացման գործում` կառավարման օղակների գործընթացները և գործառույթները նկարագրելու և օպտիմիզացնելու նպատակով, որի հիման վրա հնարավոր կլինի վերանայել և փոփոխել պետական ծառայողների աշխատանքային պարտականությունները  (պաշտոնների անձնագրեր), ինչպես նաև ներկայացնել քաղաքացիական ծառայողների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետ գնահատման մեխանիզմներ: Այս ծրագրի շրջանակներում խորհրդատուներն աջակցելու են ՀՀ կառավարությանը մոնիթորինգի և գնահատման ազգային համակարգի ստեղծման գործում: Նախագծի իրագործման տևողությունը 18 ամիս է:

Այս ծրագրի նպատակն է ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ` միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Ծրագիրն աջակցում է կառավարությանը ՀՀ կառավարության աշխատակազմում և ծրագրի փորձնական շրջանի համար ընտրված 6 նախարարություններում (ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն) նման համակարգ ստեղծելու և  ներդնելու գործում:

Ծրագրի գործունեության հիմնական ուղղություններն են` շահառու հաստատությունների և կառուցվածքային ստորաբաժանումների ընթացակարգերի վերլուծություն, նոր գործընթացների ներմուծում, ինչպես նաև մոնիթորինգի կարողությունների զարգացում: Ամերիան մշակելու է մեթոդական ձեռնարկներ գործընթացների վերլուծության և նկարագրության, կատարողականի կառավարման ցուցանիշների մշակման և կատարողականի գնահատման իրականացման համար, ինչպես նաև կանցկացնի թեմատիկ դասընթացներ համապատասխան կառավարման մարմինների համար:
     
Ծրագիրը բարելավելու է շահառու հաստատությունների կարողությունները` գործընթացների վերլուծության, ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում  աշխատանքային պլանների մշակման, գործունեության կառավարման ցուցանիշների մշակման և կատարողականի գնահատման իրականացման համար: Ծրագիրը կնպաստի պետական մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի երաշխավորման գործին: Որպես ծրագրի շարունակություն` արդյունքները աստիճանաբար ներդրվելու են կառավարության բոլոր այլ կառույցներում և հաստատություններում:

Հիշեցնենք, որ Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

Breckenhill Inc.-ը հիմնադրվել է 2002թ.: Breckenhill Inc.-ը խորհրդատվական ծառայությունների ոլորտում մասնագիտացող ընկերություն է, որը տրամադրում է ուսումնասիրությունների, ստուգումների, տեղեկատվության պահպանման և գաղտնիության աուդիտի և գնահատման, ինչպես նաև ներքին աուդիտի, գործունեության արդյունքների աուդիտի և ՏՏ անվտանգության աուդիտի ծառայություններ: Ընկերությունը նաև առաջարկում է վերոնշյալ ոլորտներում համապատասխան ռազմավարական և ուսուցողական ծառայություններ: Ունի մի շարք փոխկապակցված և պրոֆեսիոնալ գործընկերներ: Հաճախորդների բազան ընդգրկում է տարբեր երկրների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ: Ընկերության աշխարհագրական ծածկույթը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, ասիական երկրները և Ավստրալիան:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6