
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 6.5%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների ներմուծման ծավալները այս տարվա հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 6.5 %-ով` կազմելով 64.7 մլրդ դրամ: Այսպես, հինգ կազմակերպությունների («Մանչո գրուպ», «Մանանա գրեյն», «Ղ-Տելեկոմ», «Արմենիա Տելեֆոն կոմպանի», «Տոյոտա Երևան») կողմից 2009թ.-ի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ներմուծման ծավալները պակասել են մոտ 8.7 մլրդ դրամով և կազմել մոտ 2.0 մլրդ դրամ: Համապատասխանաբար նույն պատկերն է նաև վճարված մաքսային վճարների ցուցանիշի առումով, որը 2009թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2.0 մլրդ դրամով և կազմել մոտ 12.4 մլրդ դրամ: