
ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՓԱՍՏԵՐԸ
ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երկուշաբթի` դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի դեղորայքի շուկայում բացահայտված հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, 2009 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների, Հանձնաժողով ստացված դիմում-բողոքների, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, դրանք տեղի են ունեցել հակամրցակցային համաձայնության հետևանքով` սիրտ- անոթային, շաքարային դիաբետի և հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում: