
«ՔՐԻՍՏԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի ՄԻԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
«ՈՒԿՐՊՐՈՄԲԱՆԿ» ՍՊԸ-ն, որը ներկայումս հանդիսանում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետեր (մասնակցությունը 13.01%), որոշում է կայացրել վաճառելու «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի իրեն պատկանող մասը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «ՔՐԻՍՏԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը ունի բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք և արդեն հայտ է ներկայացրել «ՈՒԿՐՊՐՈՄԲԱՆԿ» ՍՊԸ նշված իրավունքից օգտվելու և 13.01% բաժնետոմսերը ձեռք բերելու համար: