
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/12/09
Լոնդոնի մոտաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսերի գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 2255 դոլար, նիկելի գինն աճել է 0.29%-ով և կազմել 17206 դոլար, անագի գինն աճել է 1.92%-ով և կազմել 15957 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.5%-ով և կազմել 2443 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են պղնձի և կապարի գները: Պղնձի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 6904 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 2352.5 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: