
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է 82.9 ՀԱԶԱՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 11,6%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կազմել է 82.9 հազար մարդ, ընդ որում միայն նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 0.1%-ով:
Նշենք, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավել մեծ աճ գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին: