
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ ԴԻՄԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ նախագահին ընթացիկ տարում բողոքներով եւ առաջարկներով դիմել է ավելի քան 15 000 քաղաքացի: դիմումների ամենամեծ թիվը ստացվել է Երեւանից` շուրջ 5300, Շիրակից` 4700, Լոռուց` 1000 դիմում: Արտերկրից ստացվել է 200 դիմում:
Ըստ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած տեղեկությունների` անցյալ տարի նախագահին դիմել է 13 000 մարդ, 2007-ին` 4000:
Դրական լուծում է տրվել այս տարի ստացված դիմումների 30 տոկոսին` 4 300-ին, ինչը բանախոսը համարում է շատ լավ ցուցանիշ` նկատի ունենալով, որ ոչ բոլոր հարցերն են ենթակա լուծման եւ ոչ բոլոր դիմումներն են համապատասխանում իրականությանը 10 730 մարդ պարզաբանումներ եւ սպառիչ պատասխաններ է ստացել: