Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԱՆԿԸ «THE BANKER» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
22/12/2009 18:00
Կիսվել

HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԱՆԿԸ «THE BANKER» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը «The Banker» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի «Տարվա Բանկ Հայաստանում»:

Հաղթողներին ընտրելու չափանիշները ներառել են բանկերի ֆինանսական գործունեությունը, նորամուծությունները, նախաձեռնությունները և նախորդ տարվա ընդհանուր ռազմավարությունը:

Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել «The Banker» ամսագրի կողմից 2008 թվականի ընթացքում 16.9 տոկոսով ակտիվների աճն է և ինչպես նաև հաճախորդներին բաձրագույն որակով ծառայություններ տրամադրելու հանդեպ բանկի ունեցած հևտևողական ուշադրությունը:  

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի մեկնաբանությամբ. «Բանկը շարունակել է իրականացնել ներդրումներ նոր տեխնոլոգիաներում և ենթակառույցվածքներում` Հայաստան ներմուծելով ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունները: Ներկայումս Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է ամբողջական բանկային ծառայությունների փաթեթ, որոնցից կարելի է օգտվել ինչպես մասնաճյուղերի և բանկոմատների, այնպես էլ հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով»:

Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակում է զարգացնել «մասնաճյուղ, որը միշտ բաց է» գաղափարը, ծառայեցնելով այն իր հաճախորդներին Հայաստանում և ողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազաային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Այն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 48 բանկոմատ:

2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի: Այժմ բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջև ընտրության նարավորություն:

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Հոլդինգս փի-էլ-սի-ն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան ավազանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում գտնվող 86 երկրներում գործող մոտ 8,500 գրասենյակների միջոցով: ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Խումբը, որի ակտիվները 2009թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են ԱՄՆ 2,422 միլիարդ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդես է գալիս «Ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43