ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ – ԿԲ-Ն ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր մի շարք լրատվամիջոցների խնդրանքով ԿԲ նախագահի տեղեկալ Վաչե Գաբրիելյանը մեկնաբանել է վերջին շաբաթվա ընթացքում ԿԲ կողմից մոտ 8.5 մլն ԱՄՆ դոլարի առքի փաստը:
Հարց – Պարոն Գաբրիելյան, դեկտեմբերի 21-ին հրապարակվեց արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի գործառնությունների մասին հերթական հաշվետվությունը. ինչո՞վ է պայմանավորված ԿԲ կողմից մոտ 8.5 մլն ԱՄՆ դոլարի առքը:
Պատասխան – Հակառակ զանազան ասեկոսների, Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում գործառնություններ է իրականացնում միայն երբ փոխարժեքի կտրուկ տատանումներ հարթելու կարիք է առաջանում: Այժմ ևս նմանատիպ զարգացում է: Եթե, օրինակ, նոյեմբերին տատանումները հիմնականում դրամի կտրուկ արժեզրկման ուղղությամբ էին և ԿԲ-ը հարթում էր դրանք, ապա դեկտեմբերին միտումը հակառակն է և ԿԲ-ը դրամի կտրուկ արժևորման տատանումներն է հարթում: