Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 457.00+1.00
OIL:  BRENT - 68.30-0.35 WTI - 66.50-0.52
COMEX:  GOLD - 3346.50-0.04 SILVER - 37.14+0.35
COMEX:  PLATINUM - 1407.10+0.89
LME:  ALUMINIUM - 2605.00-0.57 COPPER - 9954.50-0.58
LME:  NICKEL - 15451.00+0.97 TIN - 33848.00+0.40
LME:  LEAD - 2064.00+0.22 ZINC - 2750.50-0.25
FOREX:  USD/JPY - 144.55+0.04 EUR/GBP - 1.1778+0.06
FOREX:  EUR/USD - 1.1778+0.06 GBP/USD - 1.3652-0.04
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39810.88+0.06 TOPIX - 2827.95-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 23916.06-0.64 SSEC - 3472.32+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
04/07/2025  CBA:  USD - 384.26-0.2 GBP - 524.44-0.77
04/07/2025  CBA:  EURO - 452.58-0.89
04/07/2025  CBA:  GOLD - 41166-66 SILVER - 455.62+6.87
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿՐԻՍՏԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
14/08/2008 14:50
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿՐԻՍՏԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հանդիպման ընթացքում Մ.Շկադովը նախարարին ներկայացրել է իրենց գործունեությունը`  նշելով, որ ընկերությունը հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր և Եվրոպայի խոշորագույն արտադրողներից մեկը ադամանդագործության բնագավառում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության և ոսկեգործության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման, հայկական և ռուսական գործարարների, մասնավորապես, "Կրիստալ" և "Դի-Սի-Էյ" ընկերությունների միջև հնարավոր համագործակցության իրականացման հետ կապված հարցեր։
Մաքսիմ Շկադովը տեղեկացրել է, որ մոտ օրերս Հայաստան կառաքվի ռուսական ալմաստների առաջին խմբաքանակը. քննարկվում են նաև դրանց ծավալներն ավելացնելու հետ կապված հարցեր։ Նա նաև նշել է, որ իրենք մտադրություն ունեն Հայաստանում բացել ներկայացուցչություն և լուրջ ծրագրեր իրականացնել այստեղ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև տրամադրել տեխնիկական օժանդակություն և սարքավորումներ, եթե դրանց կարիքը զգացվի։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցելության և Հայաստանում ունեցած իրենց մտադրությունների իրականացման վերաբերյալ համակողմանի տեղեկատվության համար։ Նա նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ռուսական հումքի ներմուծմամբ և վերամշակմամբ, և հույս հայտնել, որ Հայաստանի, Սմոլենսկի Կրիստալի և "ԱլՌոսա"–յի միջև համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն՝ հետևում թողնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները։
Նախարարը նաև նշել է, որ հայաստանյան որոշ ընկերությունների ևս հնարավորություն է ընձեռվել հումք գնել "ԱլՌոսա"-ից. քննարվում են նաև երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։
Նշենք, որ այս պայմանավորվածություններն արդյունք են նաև էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հուլիսի 20-23-ը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի, ինչպես նաև "ԱլՌոսա" ՍՊԸ-ի նախագահ Ալեքսանդր Վիբորնովի հետ կայացած հանդիպումների և բանակցությունների։
AMP
04/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.26
-0.2
Եվրո (EUR)
452.58
-0.89
Ռուբլի (RUR)
4.8832
-0.0057
Լարի (GEL)
141.37
-0.06
41166
-66
Արծաթ
455.62
+6.87