
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ARBKB2 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 24-ին մարվում են «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը (ARBKB2)` 400 մլն ՀՀ դրամ ծավալով: Վերջին կուպոնը վճարվելու է ըստ ժամանակացույցի` 23.12.2009թ.-ին:
Բանկի պարտատոմսերի երկրորդ այս թողարկումը ընդգրկված է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում և բորսայում կշրջանառի մինչև դեկտեմբերի 24-ի առևտրային նստաշրջանի ավարտը: