
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ 107 Է. ՆՐԱՆՑԻՑ 94-Ն ԱՊԱՔԻՆՎԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է խոզի գրիպի A/H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 107 դեպք, որից 2-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 11 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 94, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Համաձայն մոնիթորինգի տվյալների նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նվազում են նաև շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում շարունակվում են իրականացվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Կազմակերպվում են մամլո ասուլիսներ հեռուստատեսությունների և այլ զանգվածային լրատվամիջոցների լրագրողների համար: Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով իրականացվում են հեղինակային անդրադարձեր նվիրված գրիպին: Իրականացվում են զանգվածային լրատվամիջոցներով բնակչության իրազեկման աշխատանքներ:
Գործում է 2 թեժ գիծ: Տրվում են պարզաբանումներ բնակիչներին հուզող բոլոր հարցերին:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: