
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 23/12/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 23-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 3 գործարք:
Երկու գործարք. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (ENECB1, Bbond) 50 000 դրամ անվանական արժեքով 38 անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 48 541.5 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 844 577 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.9206%:
Մեկ գործարք. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1, Bbond) 100 000 դրամ անվանական արժեքով 100 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 108 376.3 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 10 837 630 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.0027%
Մեկ գործարք. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1, Cbond) 10 000 դրամ անվանական արժեքով 100 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 182.42 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 018 242 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.0%: