Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆՈՐՎԻԿ ՈՒՎԿ-ԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԻՄԱԿԱՅԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
24/12/2009 10:45
Կիսվել

ՆՈՐՎԻԿ ՈՒՎԿ-ԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԶԳԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԻՄԱԿԱՅԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ

2009թ.-ը դարձավ հայկական շուկայում Նորվիկ ՈՒՎԿ-ի գործունեության երրորդ տարին: Ինչպես իր հարցազրույցներից մեկում հայտնեց Նորվիկ ՈՒՎԿ-ի խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանը, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որը չի շրջանցել նաև Հայաստանը, ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները ծավալում էին ակտիվ գործունեություն և ձգտում էին գրավել նորանոր բարձունքներ:  

Տ. Բոստանջյանի գնահատականով, Նորվիկ ՈՒՎԿ-ին հաջողվեց առանց զգալի կորուստների դիմակայել համաշխարհային տնտեսության բոլոր ելևէջներին և տնտեսական ճգնաժամին: Կազմակերպության աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվախության, ինչպես նաև Նորվիկ ՈՒՎԿ-ի փորձագետների կողմից պարբերաբար կատարվող հայկական շուկայի պահանջների մանրակրկիտ վերլուծության շնորհիվ, կազմակերպությանը հաջողվեց պահպանել առաջատար դիրքերը Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում:

Վերջին տարվա ընթացքում Նորվիկ ՈՒՎԿ-ն երկու անգամ ներկայացրեց իր գործունեությունը աշխատանքի տոնավաճառներին, որոնց նպատակն էր գործատու-աշխատող անմիջական կապի ստեղծումը: Կազմակերպությունը շարունակում էր ապահովել իր գործունեության հասանելիությունը և թափանցիկությունը հաճախորդների համար, ինչի շնորհիվ և արժանացավ Հայաստանի Կենտրոնական Բանկի բարձր գնահատականի և «Լավագույն տեղեկատվական գրքույկ 2009» մրցույթում «Լավագույն բովանդակություն և բարձր հասանելիություն» անվանակարգում հաղթանակի: 2009թ. հուլիսին Նորվիկ ՈՒՎԿ-ն նշեց իր երրորդ տարելիցը:

2009թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմեցին 15,432,287 հազար ՀՀ դրամ, տոկոսային եկամուտը` 2,300,308 հազար ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 2,956,774 հազար ՀՀ դրամ, նորմատիվային կապիտալը` 2,759,380 հազար ՀՀ դրամ: Նորվիկ ՈՒՎԿ-ի վարկային ներդրումները կազմեցին 11,101,432 հազար ՀՀ դրամ (ընդհանուր ակտիվների շուրջ 72 %):

Ինչ վերաբերում է 2010թ. ծրագրերին, նոր տարվա առաջին իսկ եռամսյակից Նորվիկ ՈՒՎԿ-ն կսկսի հայկական շուկայում նոր ծառայությունների մատուցումը և կվերականգնի բնակչության և բիզնեսի վարկավորումը: Ինչպես նշեց Նորվիկ ՈՒՎԿ-ի խորհրդի անդամ Տիգրան Բոստանջյանը, նոր տարում կազմակերպության գործունեությունը մեծ դեր կհատկացնի կորպորատիվ վարկավորմանը, իսկ սպառողական վարկավորումը անմիջական կապ կունենա վերջինիս հետ: Նորվիկ ՈՒՎԿ-ն աշխատելու է կորպորատիվ հաճախորդների հետ որպես ներդրումային բանկ:

Կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և այդ նպատակով փնտրելու է վստահելի և խելամիտ բիզնես` աջակցության և վարկավորման համար: Չի բացառվում նաև նման կազմակերպությունների կապիտալում Նորվիկ ՈՒՎԿ-ի մասնակցության հնարավորությունը: Դա կլինի Նորվիկ ՈՒՎԿ-ի առաջին քայլը դեպի կորպորատիվ գործունեություն:

Հիշեցնենք, որ Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ն 166,400 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով  ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2006 թվականի հուլիսին և սկսել իր գործունեությունը 2006թ. սեպտեմբերի վերջին:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6