ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 24-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 385 290 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 96 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 885 290 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.9900% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.9025%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: