APPLE ԸՆԿԵՐՈԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ԴՈԼԱՐ
Համակարգչային տեխնիկա արտադրող ամերիկյան առաջատար Apple Inc. ընկերության հիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսի տարեկան աշխատավարձը կազմել է մեկ դոլար, իսկ ընկերության որդեգրած արդյունավետ քաղաքականության արդյունքում այս մեկ տարվա ընթացքում Սթիվ Ջոբսի խնայողությունները և Apple ընկերության ակտիվները հասել են իրենց մինչճգնաժամային մակարդակին:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Apple ընկերությունը հայտարարեց ծախսերի կրճատման իր քաղաքականության մասին, որի շրջանակներում Ժոբսը և ընկերության ամբողջ ղեկավար անձնակազմը հրաժարվեց բոլոր տիպի պարգևավճարներից և փոխհատուցումներից: Այսպես, այս տարվա ընթացքում Ժոբսն իր սեփական Gulfstream V ինքնաթիռով մեկնած ուղևորությունների ծախսերի փոխհատուցման դիմաց ստացել է միայն 4 հազար դոլար, այն դեպքում, երբ անցյալ տարի փոխհատուցումը կազմել էր 871 հազար դոլար: