ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – 650 ԿԳ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՀԱԳՈՒՍՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՄԵՋ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնում օրերս օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ` Դեբեդ գետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, ապրանք է ներկրվելու Հայաստան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դեբեդ գետի ափին և Պտղավան գյուղին կից ծառածածկ հատվածում հայտնաբերվել է կես տոննայից ավել ապրանք` հագուստ: Ընդ որում, մաքսանենգ ապրանքը տեղափոխելու արտասովոր տարբերակ էր ընտրվել. 650կգ հագուստը թաքցված է եղել բեռնատար ավտոմեքենայի անվադողերի ռետինե օդախցիկների, այլ կերպ ասած` «կամերի» մեջ:
Մաքսանենգ ապրանքն առգրավվել է, հանգամանքները ճշտվում են:
Կատարվում է հետաքննություն, որը վարում է ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչությունը: