ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ` դեկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը: Հանդիպման ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է անցնող տարվա ընթացքում իրականացված բոլոր այն աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանի երկաթուղային համակարգի զարգանցմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու անունից օրհնել ընկերության բոլոր աշխատակիցներին: