ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ տոնական օրերին աշխատանքն անխափան կազմակերպելու և մաքսային ձևակերպումների ժամանակ խնդիրներից խուսափելու նպատակով` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 10-ը սահմանվել է հերթապահություն տարածքային որոշ մաքսային մարմիններում և մաքսային պահեստներում` ըստ հետևյալ գրաֆիկի.
Մաքսատներում`
2010թ.-ի հունվարի 5-ին` ժամը 11.00-16.00
2010թ.-ի հունվարի 8-ին` ժամը 10.00-17.30
2010թ.-ի հունվարի 9-ին` ժամը 11.00-16.00
Մաքսային պահեստներում և սահմանային մաքսային մարմիններում 2009թ.-ի դեկտեմբերի 31-ից 2010թ-ի հունվարի 10-ը սահմանվել է հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից: