ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է 26/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 377.81 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 544.69 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.39 դրամով և կազմել 604.80 դրամ մեկ ֆունտի դիմաց: