Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՏՄՊՊՀ-Ն ԵՎ ՀԾԿՀ-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
26/12/2009 16:56
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ԵՎ ՀԾԿՀ-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Այսօր` 2009 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխհամագործակցության հուշագիր»: Հուշագիրը մշակվել է համաձայն 2009 թ. դեկտեմբերի 1-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության: Նմանօրինակ հուշագրի ստորագրումով Հայաստանում միջգերատեսչական համագործակցության նոր մշակույթի հիմք է դրվում:

Սույն հուշագիրն ուղղված է ՀՀ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորմանը, ոլորտում արդար և բաց մրցակցության երաշխավորմանն ու տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև տնտեսական ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը:

Ստորագրող կողմերն էին` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ի դեմս հաձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանի և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը`ի դեմս հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանի:

Հուշագրի կետերն են.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի ուժով օժտված է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման եւ ոլորտում մրցակցության ապահովման իրավասություններով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ուժով օժտված է տնտեսական մրցակցության պաշտպանության եւ խրախուսման, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար
անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություններով:

3. Իրավական հիմքերի կամ աշխատանքային արդյունավետության նկատառումներից ելնելով` Կողմերը կարող են դիմել միմյանց վարույթ հարուցելու եւ վարույթային ընթացակարգն արագացված կարգով իրականացնելու առաջարկությամբ:

4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` իր իրավասությունների իրականացման շրջանակում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորմանն առնչվող տեխնիկական-մասնագիտական բնույթի խորհրդատվություն տրամադրելով:

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աջակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` իր իրավասությունների իրականացման շրջանակում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում մրցակցության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով:

6. Կողմերը փոխանակում են իրենց գործունեության ընթացքում ձեռքբերված եւ միմյանց իրավասությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկատվության տրամադրումը արգելված է օրենքով:

7. Փոխանակված տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես այն նպատակով, որի համար այն տրամադրվել է:

8. Սույն փոխհամագործակցության հուշագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:

AMP
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37