Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 68.37+1.17 WTI - 63.55+1.26
COMEX:  GOLD - 4969.90-0.40 SILVER - 74.75-0.80
COMEX:  PLATINUM - 2025.00-1.01
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.05-0.19 EUR/GBP - 1.1838-0.20
FOREX:  EUR/USD - 1.1838-0.20 GBP/USD - 1.3607-0.26
STOCKS RUS:  RTSI - 1144.06+0.98
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.00 NASDAQ - 22546.67+0.00
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56566.49-0.42 TOPIX - 3761.55-0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10473.69+0.26 CAC40 - 8316.50+0.06
STOCKS EUR:  DAX - 24800.91-0.46
17/02/2026  CBA:  USD - 376.83-0.84 GBP - 512.34-3.18
17/02/2026  CBA:  EURO - 446.28-1.86
17/02/2026  CBA:  GOLD - 60239-412 SILVER - 933.97-5.24
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը
28/12/2009 16:15
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը

ՀՀԷկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 28-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/` Ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» հիմնելու վերաբերյալ Հուշագրի ստորագրում:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, Մայքրոսոֆթ Ար Էյ տնօրեն Գ. Բարսեղյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ. Ենգիբարյանը:

Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի ստեղծումը ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության համագործակցության արդյունք է:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնների ցանցը տարածված է ամբողջ աշխարհում: Այստեղ տեղական ՏՏ ոլորտի համար տրամադրվում են բազմակողմանի ծրագրեր և ծառայություններ` մասնագիտական հմտությունները կատարելագործելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, սկսնակ ձեռնարկությունների համար ինկուբացիոն հնարավորություններ ստեղծելու, ինովացիոն ոլորտը հզորացնելու և մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

Կենտրոնի նպատակն է ձևավորել ինովացիոն արդյունավետ համակարգ, որի միջոցով փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց աշխատակիցների հմտությունները գործարարության, տեխնիկական և աշխատանքային այլ բնագավառներին առնչվող ասպարեզներում: Կենտրոնը կաջակցի նաև ուսումնական հաստատություններին շուկայի ներկա և ապագա պահանջարկը բավարարող նոր գիտելիքներ փոխանցմանը:

AMP
17/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.83
-0.84
Եվրո (EUR)
446.28
-1.86
Ռուբլի (RUR)
4.9073
-0.0013
Լարի (GEL)
140.74
-0.18
60239
-412
Արծաթ
933.97
-5.24