ԽՈԶԻ ԳՐԻՊ – A/H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 111 Է. ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱՀՎԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԵՊՔԸ
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը մահվան ելքով /80 տարեկան կին/: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 106, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Համաձայն մոնիթորինգի տվյալների նշված հիվանդություններով հիվանդացությունն ունի նվազման միտում: Նկատելի նվազել են նաև շտապ օգնության կանչերը: Բնակչության շրջանում շարունակվում են իրականացվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Կազմակերպվում են մամլո ասուլիսներ հեռուստատեսությունների և այլ զանգվածային լրատվամիջոցների լրագրողների համար: Պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով իրականացվում են հեղինակային անդրադարձեր նվիրված գրիպին: Իրականացվում են զանգվածային լրատվամիջոցներով բնակչության իրազեկման աշխատանքներ:
Գործում է 2 թեժ գիծ: Տրվում են պարզաբանումներ բնակիչներին հուզող բոլոր հարցերին:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: