Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 29/12/09
29/12/2009 16:59
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 29/12/09

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը դեկտեմբերի 29-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի առաջին` «Գալանտուս Արտյուշենկոյի» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի թողարկման նախաձեռնությունը պատկանում է Շվեյցարիայի «Միջազգային դրամատուն» ընկերությանը: Հուշադրամների շարքը թողարկվում է միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Այն ընդգրկելու է Հայաստանի Կարմիր գրքում ներառված բույսերը: ՀՀ կենտրոնական բանկը մասնակցել է նաև «Կենդանակերպի նշանները», «Հայաստանի Կարմիր գրքում ներառված կենդանիները», «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրերում:

ԿԲ խորհուրդը որոշեց «Ակունք բանկ» ՓԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել: Խորհուրդը նոր խմբագրությամբ հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնադրությունը և «ՀՀ կենտրոնական բանկում ներքին   աուդիտի կազմակերպման և անցկացման կարգը»:

Խորհուրդը որոշեց «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին «ԱԼԼՅՈւՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել: «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ն դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա ստացավ: Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին «ՈՍԿԵ ԼՈւՄԱ» ՍՊԸ-ին, «ԱՐՄԵՆ ԿՐՏՍԵՐ» ՍՊԸ-ին, «ԽԱՎ» ՍՊԸ-ին, «Ամունի Գրուպ» ՍՊԸ-ին և Ա/Ձ Սուսաննա Բարսեղյանին: «Մուշեղ և ընկերներ» ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե165 լիցենզիան ուժը կորցրած (դադարեցված) ճանաչվեցª գրավատնային գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտումներ թույլ տալու համար: «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղին արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրվեց:

«Դեպի Տուն» ՍՊԸ-ին «ԼԻԴԵՐ», «Zolotaya Korona», «RIA Money Transfers» միջազգային դրամական փոխանցումների համակարգերին ենթագործակցության սկզբունքով անդամակցության թույլտվություն տրամադրվեց:

Ուժը կորցրած ճանաչվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի ոչ կյանքի վերաապահովագրության լիցենզիան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01