Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – 6 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
29/12/2009 19:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – 6 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հատկացրած ավելի քան 6 միլիոն դրամով կառուցվել է ամբողջ տանիքը, որն ունի 1000 քմ մակերես:

Շենքը, որտեղ գործում է Վանաձորի տիկնիկային թատրոնը, սկզբում շահագործվել է որպես ծաղկի սրահ: 1993 թվականին, քաղաքային իշխանությունների որոշմամբ, այն հատկացվել է տեղի տիկնիկային թատրոնին: Ակնհայտ է, որ  հանրապետության համար դժվարին այդ տարիներին հապճեպ, մետաղյա կոնստրուկցիայից կառուցված շինությունը այլ նպատակների ծառայեցնելու ցանկությունը չէր կարող լինել լիարժեք: Տեղի բնակլիմայական պայմանների  անհրապույր հետևանքերը 15 տարի շարունակ զգացել են ոչ միայն  թատրոնի դերասանները, այլև  փոքրիկ հանդիսատեսը: Գարնանն ու աշնանը տեղացած անձրևի պատճառով շարքից դուրս է եկել բեմական գույքը, իսկ ձմռանը` մանուկները ստիպված են եղել հանդիսատեսի դերը ստանձնել անհրապույր ու ցուրտ պայմաններում:

Վանաձորի փոքրիկ հանդիսատեսին անահանգստացնող խնդիրն արդեն անցյալում է: Նոր եռանդով ստեղծագործելու ցանկություն կունենա նաև Հայաստանում և երկրի սահմաններից դուրս` Փարիզում, Մարսելում, Լիոնում հյուրախաղերով ներկայացած թատերախումբը:

«Երբեմն մարդիկ հումորով ասում են, որ ավելի լավ կարելի է ստեղծագործել դժվար պայմաններում: Եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտության փոքրիկ հատիկ կա` վստահ եմ, որ այդ ստեղծագործությունները տխուր են լինելու: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է ժպիտ տեսնել բոլորի աչքերում: Սա մեր ամանորյա նվերն է Վանաձորի փոքրիկներին: Ակնկալում ենք, որ նոր եռանդով գործող տիկնիկային թատրոնի շնորհիվ, Թումանյանի հայրենակիցներն ավելի մոտ կլինեն Ամենայն Հայոց Բանաստեղծի արվեստին և դրանով` հայկական մշակույթին »,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Նկատի ունենալով Հայաստանում գործող կրթության և մշակութային օջախներին ցուցաբերած նյութական ու բարոյական անուրանալի մեծածավալ աջակցությունը և հայանպստ, ազգասեր գործունեությունը, «Մաշտոց»կրթամշակութային հիմնադրամի նախագահության որոշմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին»-ի մեդալով:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.16 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52