ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԴՐԱՄՆ ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է
2009թ. դեկտեմբերին նոյեմբերին համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 2.0% գնաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (դեկտեմբերի 1-29-ի դրությամբ) 1.6% նվազումով (ՀՀ դրամն արժեվորվել է):
2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 6.5% և 23.7%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 5.2% և 1.2%: 2009թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 380.70 դրամ, ինչը 23.7%-ով գերազանցել է 2008թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (307.83 դրամ):