«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԳՆԱՅԻՆ ՆՈՐ ԶԵՂՉԵՐ` ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակներում բոլոր ուղղություններով իրականացվող չվերթների, այդ թվում և Երևան-Մոսկվա-Երևան չվերթի համար ընկերությունը կսահմանի նոր` շուկայականից ցածր գներ: Բացի այս, ընկերությունն, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, բոլոր ուղիղ չվերթների համար` տոների կապակցությամբ, կհայտարարի զեղչեր: Այսպես, այս տարվա հունվարի 28-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում տղամարդկանց համար կգործի 15% զեղչ , իսկ կանանց համար մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ` 20% զեղչ:
Նշենք նաև, որ այս տարվա փետրվարի 23-ից «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է դեպի Կիպրոս չվերթների իրականացումը: