ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 11/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունվարի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,32 դրամով և կազմել 378,21 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 6,96 դրամով և կազմել 549,20 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.37 դրամով և կազմել 12,87 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 10,80 դրամով և կազմել 610,58 դրամ մեկ ֆունտի դիմաց: