12/01/2010 11:13
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 11,8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 18778.2 մլն ՀՀ դրամ: Հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած անշարժ գույքի հետ կապված գործառնությունների ընդհանուր ծավալն աճել է 11.8%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում մատուցված ծառայությունների համախառն ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 669240.7 մլն դրամ, որը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 2.5%-ով:
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
Արծաթ
708.41
-1.6
