
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT26137107 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 12/01/10
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 12-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26137107 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 760 000 000 դրամ, որից մրցակցային` 760 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 158 880 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1736 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4420 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: