Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
13/01/2010 11:12
Կիսվել

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի առաջին 11 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը:

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Գերմանիա արտահանվել է 102153.8 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,4%-ը:Նշենք, որ արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Վրաստանը և Նիդերլանդները: Հաշվետու ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15,5%-ը, ԱՄՆ-ին` 9,8%-ը, Բուլղարիային`  9,6%-ը, Վրաստանին` 7.7%-ը, իսկ Նիդերլանդներին` 7,6%-ը:

Հրապարակած տվյալների համաձայն ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է: Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 15,8%-ը (466449.0 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (8.8%), ԱՄՆ-ն (5,2%), Պանաման (5,5%), Ուկրաինան (5,6%), Թուրքիան (4,5%):

Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 24,3%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 8,1%-ը` Չինաստանին, 6,02%-ը` Ուկրաինային, 5,4%-ը` Թուրքիային, 5,4%-ը` Գերմանիային, 4,1%-ը` Իրանին:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6