
2009Թ.-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ՆՎԱԶԵԼ Է 5%-ՈՎ
Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 5%-ով: Հիշեցնենք, որ 2008թ.-ին արձանագրվել էր 1.3% աճ: Նշենք նաև, որ շատ վերլուծաբաններ կանխատեսում էին Գերմանիայի ՀՆԱ-յի 4.8%-ոց կրճատում:
Վիճակագրական վարչությունը նաև հայտնել է, որ 2009թ.-ին Գերմանիայի բյուջեի պակասուրդը կազմել է 3.2%: Հիշեցնենք, որ 2009թ.-ի ընթացքում Գերմանիայի կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում երկրի տնտեսության մեջ ներդրել է 85 միլիարդ եվրո: Սույն միջոցառումների հետևանքով 2009թ.-ի երկրորդ կիսամյակից Գերմանիայի տնտեսությունը սկսել է աճել: