
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ.
Օրակարգում`
– «ԳՌԳ Գեյմս» ՍՊԸ կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկում:
– «Տելետորիա» ՍՊԸ կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում: