Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 119-Ի
13/01/2010 18:01
Կիսվել

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 119-Ի

ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 119 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 114, առողջացումով դուրս են գրվել:

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, ըստ որի հիվանդացությունը նվազել է: Նվազել են նաև շտապ օգնության կանչերը:

Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով նշված կազմակերպություններում վերսկսված աշխատանքների կապակցությամբ իրականացվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մշտադիտարկում:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար.

– հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
– եթե հիվանդ եք մի հաճախեք աշխատանքի, մնացեք տանը
– մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին
– հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանի մեջ
– հաճախակի օդափոխեք փակ տարածքները
– հագնվեք եղանակին համապատասխան:

Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6