Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ  394251 Է
19/08/2008 18:31
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ 394251 Է

2008թ. II-րդ  եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են ՙԱրՔա՚ քարտերով վճարումների միասնական համակարգին:  
2008թ. II-րդ  եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 73641 մլն ՀՀ դրամի 1541602 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների
ծավալը կազմել է մոտ 5846 մլն ՀՀ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 509 մլն ՀՀ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 243 մլն ՀՀ դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 266 մլն ՀՀ դրամ):
Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 394251, որը 2008թ. I-ին եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 1.15 անգամ (51480 քարտով): Հաշվետու  եռամսյակի ընթացքում  քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7.9%-ը: Ընդհանուր առմամբ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է  29.7%-ով
2008թ. II-րդ  եռամսյակի վերջի դրությամբ գործող ՙԱրՔա՚ քարտերի քանակը 2008թ. I-ին եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 1.18 անգամ (27505 քարտով) և կազմել 183745: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 1.13 անգամ (23975 քարտով), այդ թվում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերն ավելացել են 1.11 անգամ (14099 քարտով) և կազմել 147142, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը` 1.2 անգամ (5222քարտով) և կազմել 31901: Մնացած մասը բաժին է ընկնում միջազգային այլ քարտերին:
Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2007թ. II-րդ եռամսյակի համեմատ ավելացել է 1.6 անգամ (26780 մլն ՀՀ դրամով), իսկ քանակը` 1.5 անգամ (493244):  
Շրջանառության մեջ գտնվող ՙԱրՔա՚ քարտերով իրականացվել է 685842 գործառնություն` 25366 մլն ՀՀ դրամ ծավալով: ՙԱրՔա՚ քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2007թ. II-րդ  եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 1.6 անգամ (9424 մլն ՀՀ դրամով), իսկ քանակը` 1.4 անգամ (184918-ով):
VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 30788 մլն ՀՀ դրամ (508834 գործառնություն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացվել է 7394 մլն ՀՀ դրամ ծավալով 123074 գործառնություն: VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա II-րդ  եռամսյակի համեմատ ավելացել է 1.5 անգամ (10993 մլն ՀՀ դրամ ծավալով), իսկ MasterCard համակարգի քարտերով կատարված գործառնությունների ծավալը ավելացել է 1.6 անգամ (2751 մլն ՀՀ դրամ ծավալով):  
Միջազգային այլ քարտերով իրականացվել է 223752 գործառնություն` 10094 մլն ՀՀ դրամ ծավալով, որը 2007թ. II-րդ  եռամսյակի համեմատ ավելացել է 3612 մլն ՀՀ դրամով:
Մեկ ՙԱրՔա՚ քարտով իրականացված ամսական միջին գործառնությունների ծավալը նախորդ ժամանակահատվածի համեմատ պահպանել է նույն մակարդակը`  37 հազ.  ՀՀ դրամ (քանակը կազմել է 1.2)
 
www.cba.am
AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69