
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահի 2009 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1/1615Ա որոշման համաձայն գրանցվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ թիվ 84 մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Կենտրոնական բանկի խորհրդի դեկտեմբերի 29-ի թիվ 383Ա որոշման համաձայն «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա, թիվ 378Ա, թիվ 384Ա, 380 Ա և 379 Ա որոշումների համաձայն «ԽԱՎ» ՍՊԸ-ին, «ԱՄՈՒՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» ՍՊԸ-ին և «ԱՐՄԵՆ ԿՐՏՍԵՐ» ՍՊԸ-ին տրամադրվել են գրավատան կազմակերպման լիցենզիաներ: