
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 14/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունվարի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ռուբլու և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,53 դրամով և կազմել 377,61 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,35 դրամով և կազմել 547,76 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,07 դրամով և կազմել 12,84 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1,07 դրամով և կազմել 614,98 դրամ մեկ ֆունտի դիմաց: