Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 7 ՄԼՆ 630.300 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
15/01/2010 17:29
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԳԱՆՁՎԵԼ Է 7 ՄԼՆ 630.300 ԴՐԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

2009 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիայի գործողություն դադարեցվել է, 6 լիցենզիայի գործողություն կասեցվել է, միևնույն ժամանակ աուդիտորական ծառայությունների իրականացման  7 լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ 2009 թվականի ընթացքում կիրառվել է ընդհանուր չափով 1 մլն 352 900 դրամի տուգանք:

Նախորդ տարում օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 7մլն 630 300 դրամ պետական տուրք, որից 7մլն 303 800 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 326 500 դրամը`  անհատ աուդիտորներից:

Անցած տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է նաև աուդիտորների որակավորման թվով 8 քննություն, որոնց արդյունքներով աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել 29 դիմորդի: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 15 աուդիտորների` ներկայացված փաստաթղթերի հիման վրա` ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1 կետի համաձայն:

Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն և 8 անհատ աուդիտոր, ուժի մեջ են  աուդիտորի  որակավորման 115 վկայականներ:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91