
2009Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալները 2008թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ աճել են 22%-ով և կազմել 79 447 տոննա:
Միևնույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արտարդության ծավալներն աճել են 5.4%-ով և կազմել 6 268 տոննա: Ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 76.3%-ով և կազմել 44.1 տոննա: Ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 89.7%-ով և կազմել 19 371 տոննա: Ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 18.8%-ով և կազմել 6 066 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով և կազմել 7 845 տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 4.5%-ով և կազմել 4 690 տոննա: