Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԻՍԵԼ ԻՐ ԳԱՂՏՆԻՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
18/01/2010 13:51
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԻՍԵԼ ԻՐ ԳԱՂՏՆԻՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելու ինքնատիպ քննարկում է ծավալվել Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ):

Կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը:

Գործունեության սկզբից այդ տրամաբանությունը կարևորող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը, ոչ պատահականորեն, հետաքրքրել է նաև ԵՄՀ ուսանողներին:

Արժեքային իր համակարգը ստեղծած բուհը կրթություն է իրականացնում ինտերակտիվ մեթոդներով` ձգտելով  պատրաստել  հնարավոր խնդիրները հաղթահարելու ունակություն և առաջնորդելու հմտություն ունեցող  բանիմաց կադրեր: Այս բուհում հաջողված է գնահատվում Հայաստանի բջջային առաջատար օպերատորի օրինակը, որի հետ փորձի փոխանակումը  ենթադրում է մեկ քայլ առաջ` մասնագիտացման հարցում:

«Կյանքում յուրաքնաչյուրը կարող է ունենալ ձեռքբերումների իր ցանկը: Ո±րն է դրանցից առավել կարևորը կամ առաջնայինը: Ակնհայտ է, որ մարդկային էությամբ պայմանավորված` ամեն մեկն ունենալու է իր պատասխանը: Վստահ եմ, սակայն, որ բոլորի համար կարևոր է հաջողությունը, որը հենց այնպես չի տրվում: Այն պահանջում է կոնկրետ հմտությունների զարգացում և հետևողականություն: Առավելապես շահում են նրանք, ովքեր առաջնորդվում են բարոյական նորմերի վրա հենված արժեքային համակարգով ու թիմային աշխատաքնով: Դա է մեր հաջողության գաղտնիքը»,- ուսանողների հետ մտքերի փոխանակման ընթացքում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Աշխատասիրությունը, նպատակասլացությունը և հավատը նրանում, ինչ արվում է, հաջողության նախապայմաններից են», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպման արդյունքում ուսանողներն առավել հստակ պատկերացում կազմեցին նորարարական գաղափարներով առաջնորդվող բջջային առաջատար օպերատորի մասին` ակնկալելով հետագա համագործակցության նոր դրսևորումներ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.16 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6