ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 18/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 377.27 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.53 դրամով և կազմել 542.33 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 12.74 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.25 դրամով և կազմել 616.50 դրամ մեկ ֆունտի դիմաց: