Ֆինանսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
«ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԻՐ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
19/01/2010 18:48
Կիսվել

«ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԻՐ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հաջողությամբ ավարտելով իր գործունեության հինգերրորդ տարին «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ն եւ «Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը» (ՎԶԵԲ) համալրել են ընկերության կանոնադրական կապիտալը, որն այժմ կազմում է 1,187,956,000 ՀՀ դրամ (ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլար):

«Ամերիկյան եւ Եվրոպական մեր բաժնետերերի այս լրացուցիչ ներդրումը ամրապնդում է մեր կայունությունը եւ ստեղծում ապահով միջավայր` դինամիկ, զարգացող շուկայում աճելու համար` կարեւորելով մեր առանցքային նպատակը` հաճախորդների սպասարկումը»,- նշել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն  Ջոնաթան Սթարկը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեցին «Կասկադ Ինշուրանս»-ից` կապիտալի այս լրացուցիչ ներդրումը հնարավորություն կտա ստեղծելու հաճախորդների կարիքներին համապատասխան նոր ապահովագրական ծառայություններ հասարակության ավելի լայն խավերի համար, միեւնույն ժամանակ ամրապնդել «Կասկադ Ինշուրանս»-ի` որպես ամենաճանաչված ապահովագրական ընկերության տեղը Հայաստանյան ապահովագրական շուկայում:

«Ապահովագրական ոլորտի վերահսկողության եւ կարգավորման շարունակական կատարելագործման շնորհիվ ապահովագրական ոլորտն  ավելի գրավիչ է դառնում: Չնայած ֆինանսական ճգնաժամին` ապահովագրական ոլորտի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները բավականին լավատեսական են: Կապիտալի այս ներդումը ամրապնդում է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ֆինանսական հզորությունը եւ ստեղծում նախապայմաններ ընկերության հետագա աճի համար»,- նշել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը:

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը» (ՎԶԵԲ) հանդիսանում է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի 35% բաժնետոմսերի սեփականատերը: «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ն 100%-ով պատկանում է Գաֆէսճեան Ընտանիք հիմնադրամին:

AMP
07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92