Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ է
20/01/2010 16:36
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2009 թվականի գերական խնդիրների և միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքների տարեկան հաշվատվությունը, որտեղ ներկայացված են Հայաստանի տնտեսության վրա ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը  հնարավորինս մեղմելու և սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ձեռնարկած  միջոցառումների ամփոփ նկարագիրը, ինչպես նաև 2009 թվականի գերական խնդիրները և այդ խնդիրների լուծման նպատակով իրականացված միջոցառումների արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2009 թվականի գերական խնդիրներից է սահմանվել Հայաստանի` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը և ամրապնդումը: Այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես մեկնարկել են ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունները: Նշենք, որ այս համաձայնագրի ստորագրումը հայկակական ապրանքների համար կապահովի ազատ մուտք ԵՄ շուկա, կբերի առևտրի ծավալների և օտարերկրյա ներդրումների ավելացմանը` այսպիսով նպաստելով երկրի կայուն տնտեսական զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունը 2009թ. հունվարի 1-ից կայուն զարգացման և լավ կառավարման համար հնարավորություն է ստացել օգտվել ԵՄ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (GSP+), ինչը հնարավորություն է ընձեռում շահառու երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Համակարգում Հայաստանն ընդգրկվել է 2009-2011թթ. համար:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2