Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է
20/01/2010 17:54
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

2010թ-ին Ռուսաստանից դեպի Հայաստան արտահանումը կկրճատվի 14 տոկոսով, իսկ ներկրումը` 50 տոկոսով: Ռուսական վիճակագրական ծառայության 2009 թ-ի 11 ամիսների տվյալների համաձայն` երկու երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 643 միլիոն դոլար, ընդ որում ռուսական արտահանումը կազմել է 544 միլիոն, ներկրումը` 99 միլիոն դոլար: Այսօր այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը:

Նրա կանխատեսմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2009 թ-ի արդյունքներով կկրճատվի 20 տոկոսով եւ կկազմի 707 միլիոն դոլար, ընդ որում Հայաստան իրականացված ռուսական արտահանման անկումը տարվա արդյունքով կկազմի շուրջ 14 տոկոս, ինչը գումարային արտահայտմամբ կազմում է 600 միլիոն դոլար, իսկ հայկական արտահանման գծով կարձանագրվի 50 տոկոսի անկում, եւ ցուցանիշը կկազմի 110 միլիոն դոլարից ոչ ավելի: 2009 թ-ի ընթացքում երկրների միջեւ ապրանքաշրջանառության կրճատման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր:

Ա. Զայցեւի խոսքով, արտահանման մեջ ամենաքիչ անկումը բաժին է ընկել հանքային ապրանքներին, որի մեջ ներառված են հումքայինները. այնտեղ անկումը կազմել է ընդամենը 7 տոկոս: Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության վերականգնման վերաբերյալ կանխատեսումներին, ապա նրա հավաստմամբ մինչճգնաժամային տարվա ցուցանիշներին վերադառնալը հնարավոր է միայն 2012 թ-ին, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր շուրջ 1 միլիարդ դոլար:

06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48